ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը հաղթեց Մակեդոնիային 4:0 հաշվով

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը հաղթեց Մակեդոնիային 4:0 հաշվով
17.10.2018 | 13:32

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի չորրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4:0 խոշոր հաշվով առավելության հասավ D լիգայի 4-րդ խմբի առաջատարի՝ Մակեդոնիայի թիմի նկատմամբ:


Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Մարկոս Պիզելին, Յուրա Մովսիսյանը 67-րդ րոպեին երկրորդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը, 81-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը դարձավ երրորդ գոլի հեղինակը, և ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփեց վերջին գնդակը:


Այժմ Հայաստանի հավաքականը 6 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում D լիգայի 4-րդ խմբում: Աղյուսակը 9 միավորով շարունակում է գլխավորել Մակեդոնիայի հավաքականը: Մրցաշարի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ընտրանին կանցկացնի մրցակիցների հարկի տակ՝ նոյեմբերի 16-ին՝ Ջիբրալթարում, և նոյեմբերի 19-ին՝ Լիխտենշտեյնում:

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ